«Ջավախք» հայրենակցական միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն հավաքվել են տեղի հայերի կառուցած սրբավայրի մոտ` կրակ վառելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում. փորձ է կատարվում չեղարկել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը՝Հելսինկիի համալսարանում իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Ների՛ր, մայրիկ, ների՛ր, որ այս նամակս գրավոր չի լինի, էլ ժամանակ չունեմ գրելու: Գուցե մտքիս մե՞ջ ասեմ. լսել եմ, որ մայրական սիրտը նույնիսկ մեծ հեռավորության վրա կարող է զավակի մտքերը կարդալ, զգում է հարազատի տագնապը։
Ապրիլյան քառօրյա «բլիցկրիգից» հետո սպասումներ կային, որ անմիջական-օպերատիվ զարգացումներ կլինեն դիվանագիտական դաշտում, սակայն պարզվեց` դրանք խիստ լավատեսական դրսևորումներ էին:
Դատելով ամերիկյան Bloomberg գործակալությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տված վերջին հարցազրույցից, ամենից շատ հենց ԱՄՆ-ին է անհանգստացնում՝ «օտարերկրյա զորքեր» պիտի լինե՞ն, թե՞ ոչ Արցախի ու Ադրբեջանի հակամարտության գոտում։
Աշխարհի ներկա վիճակից ելնելով, սխալ կլինի պնդել, որ Թրամփը, Դի Վենսը և նրանց շրջապատը ատում են Եվրոպան և, առավել ևս, չի կարելի նույն բանն ասել ԱՄՆ-ի մասին։
Ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը նույն Արևմուտքի կամ բարեկեցիկ միլիարդի օրգանական մասերն են, որոնք կառավարել են աշխարհը՝ սկզբում՝ Եվրոպան, հետո էլ՝ միասին...